Մատչելիության հղումներ

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլա»-ի դիրքերին

«Հեզբոլա»-ի աջակիցները Բեյրութում իրենց համերաշխությունն են հայտնում Իրանին, Լիբանան
«Հեզբոլա»-ի աջակիցները Բեյրութում իրենց համերաշխությունն են հայտնում Իրանին, Լիբանան

Իսրայելը մարտի 2-ի վաղ առավոտյան հայտարարել է, որ իր զինված ուժերը պատասխան հարված են հասցրել Լիբանանում տեղակայված «Հեզբոլա» շարժման կողմից պահվող օբյեկտներին այն բանից հետո, երբ Իրանի հետ կապված զինյալների խմբավորումը ստանձնել է Իսրայելի հյուսիսում հրթիռային հարձակման և անօդաչու թռչող սարքի հարձակման պատասխանատվությունը:

Իսրայելը հայտարարել է, որ հարվածում է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի օբյեկտներին ամբողջ Լիբանանի տարածքում:

Ականատեսները հայտնել են, որ պայթյուններ են լսել Բեյրութի հարավային արվարձանում:

Մեկ օր առաջ շիա մահմեդականների գլխավորած շարժումը, որը համարվում է Իրանի աջակցությունը վայելող խմբավորում, ԱՄՆ-ի ու Իսրայելի ավիահարվածներից հետո համերաշխություն էր հայտնել Թեհրանի, սակայն հայտարարել, որ չի մասնակցի հակամարտությանը:

Ապա իր հայտարարության մեջ «Հեզբոլա»-ն վկայակոչել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը՝ որպես նոր հարձակում սկսելու իր որոշման պատճառներից մեկը:

«Հեզբոլայի» ուժերի և նրա ղեկավարության մեծ մասը ոչնչացվել է իսրայելական ավիահարվածների արդյունքում 2024 թվականի կեսերին և վերջին։ ԱՄՆ-ն «Հեզբոլա»-ն ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել, իսկ ԵՄ-ն ահաբեկչական է ճանաչել նրա զինված թևը, բայց ոչ խմբավորման քաղաքական մասը:

XS
SM
MD
LG