Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում 1/8-ի վերջին խաղերն են

ԱՄՆ - Դրվագ 1/8 եզրափակիչի Իսպանիա-Պորտուգալիա խաղից, Արլինգթոն, 6-ը հուլիսի, 2026թ.
ԱՄՆ - Դրվագ 1/8 եզրափակիչի Իսպանիա-Պորտուգալիա խաղից, Արլինգթոն, 6-ը հուլիսի, 2026թ.

Շվեյցարիա-Կոլումբիա և Արգենտինա-Եգիպտոս հանդիպումներով այսօր կավարտվի ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչը: Հաղթող թիմերը հուլիսի 12-ին կհանդիպեն քառորդ եզրափակիչում:

Երեկ Իսպանիայի հավաքականը 1:0 հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի ընտրանու նկատմամբ, Բելգիայի հավաքականը 4:1 հաշվով հաղթեց ԱՄՆ թիմին: Իսպանացիները և բելգիացիները քառորդ եզրափակիչում կհանդիպեն հուլիսի 10-ին:

Քառորդ եզրափակիչի Ֆրանսիա-Մարոկկո և Նորվեգիա-Անգլիա խաղերը ևս կկայանան համապատասխանաբար հուլիսի 10-ին և 12-ին:

Առաջնության կիսաեզրափակիչ խաղերը կանցկացվեն հուլիսի 14-ին և 15-ին, եզրափակիչը՝ հուլիսի 19-ին:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG