ԱՄՆ Սենատը ընթացակարգային բանաձև է ընդունել, որը կարգելի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հետագա ռազմական գործողություններ ձեռնարկել Վենեսուելայի դեմ՝ առանց Կոնգրեսի թույլտվության։
52 սենատոր կողմ է քվեարկել փաստաթղթին, 47-ը՝ դեմ: Բանաձևն առաջ մղելու օգտին քվեարկեցին նաև հանրապետական նախագահի մի քանի կուսակիցներ:
ԱՄՆ իրավապահների հատուկ գործողության ժամանակ անցած շաբաթավերջին Կարակասում ձերբակալվեց և ԱՄՆ տեղափոխվեց Նիկոլաս Մադուրոն:
«ԱՄՆ-ն ձերբակալել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված մի անձի, որն այժմ դատարանի առաջ է կանգնելու ԱՄՆ-ում՝ օրենքի գերակայության համաձայն, մեր ժողովրդի դեմ 15 տարի շարունակ կատարած հանցագործությունների համար», - հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ