ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի նախատեսում Վենեսուելան օկուպացնել, հայտարարել են հանրապետական ամերիկացի օրենսդիրները:
«Մենք Վենեսուելայում չունենք ԱՄՆ զինված ուժեր, և մենք չենք օկուպացնում այդ երկիրը», - պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հտեո հայտարարել է Լուիզիանայից Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։
«Սա երկարատև պատերազմների վարչակազմ չէ», - լրագրողներին ասել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական նախագահ Բրայան Մասթը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կվստահեցնի ամերիկացիներին, որ իրենք չեն կանգնի ևս մեկ «անվերջ պատերազմի» առջև, ինչպիսին էր Աֆղանստանում 20 տարի տևած հակամարտությունը։