Մատչելիության հղումներ

ԵՄ 26 երկիր զսպվածության և Վենեսուելայի շուրջ նոր ճգնաժամից խուսափելու կոչ է արել


Եվրամիության 26 երկրներ հորդորել են ցուցաբերել զսպվածություն և խուսափել Վենեսուելայի շուրջ նոր ճգնաժամից։

Արձանագրելով, որ Բրյուսելը Նիկոլաս Մադուրոյին չի ճանաչել որպես լեգիտիմ ընտրված առաջնորդ, հայտարարությունը միաժամանակ ընդգծում է, թե «ամեն դեպքում պետք է պահպանվեն միջազգային իրավունքի սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը», հավելելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները այս հարցում հատուկ պատասխանատվություն ունեն։

«ԵՄ-ն համամիտ է կազմակերպված հանցագործության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի կարևորությանը, միաժամանակ այս մարտահրավերները պետք է լուծվեն միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքների հանդեպ լիակատար հարգանքի և շարունակական համագործակցության միջոցով»,- ասված է հայտարարության մեջ, որին միացել են եվրոպական ընտանիքի 26 անդամները՝ Հունգարիայից բացի։


XS
SM
MD
LG