Մատչելիության հղումներ

Սամարայի մարզում Ozon-ի պահեստին հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել

Ռուսաստան - Հրդեհը Ozon-ի պահեստում, Սամարայի մարզ, 22-ը օգոստոսի, 2026թ.
Ռուսաստան - Հրդեհը Ozon-ի պահեստում, Սամարայի մարզ, 22-ը օգոստոսի, 2026թ.

Սամարայի մարզում Ozon-ի պահեստին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, ավելի քան 500 աշխատակիցներ տարհանվել են, հաղորդել է առցանց առևտրի ռուսաստանյան ընկերությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ պահեստում գտնվող ապրանքները հանվել են առցանց ցուցափեղկից: Տվյալ պահեստից առաքումները կչեղարկվեն, դրանց համար վճարված գումարները կվերադարձվեն հաճախորդներին:

Պահեստը նաև ապրանքներ չի ընդունի, դրա աշխատանքը դադարեցված է անորոշ ժամանակով:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հարձակման է ենթարկվել Ozon-ի պահեստը Սամարայի մարզի Չապաևսկ քաղաքում:

Սա Ozon մարքեթփլեյսի վրա ուկրաինական ուժերի անօդաչուների առաջին հարձակումն է:

Վերջին ավելի քան մեկ ամսում ուկրաինական զինված ուժերը հարվածներ են հասցրել առցանց առևտրի ռուսաստանյան խոշորագույն հարթակի՝ Wildberries-ի տասնյակ լոգիստիկ կենտրոնների՝ պնդելով, թե դրանք Մոսկվան օգտագործում է ռազմական մատակարարումների համար: Հարվածների հետևանքով զոհեր, վիրավորներ կան:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


XS
SM
MD
LG