Մատչելիության հղումներ

Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է

Մոսկվան և մերձմոսկովյան շրջանը գիշերը անօդաչուների զանգվածային հարձակման են ենթարկվել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի պնդմամբ՝ ուղղությամբ ավելի քան 600 անօդաչու է թռչել։

Սոբյանինի փոխանցմամբ՝ դրանցից 180-ը խոցվել է անմիջապես Մոսկվայի տարածաշրջանում։ Նա չի հայտնել՝ արդյոք հարձակման հետևանքով տուժածներ կամ ավերածություններ կան՝ միայն նշելով, որ անօդաչուների բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Ժամանակավորապես դադարեցվել է նաև Մոսկվայի բոլոր օդանավակայանների աշխատանքը։

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով Սոբյանինի տվյալները, սա անվանել է վերջին երկու տարվա ընթացքում Մոսկվայի վրա հարձակման ամենախոշոր փորձը։

Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի տվյալներով՝ հնարավոր թիրախներից մեկը Մոսկվայի նավթավերամշակման գործարանն էր։ Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։

XS
SM
MD
LG