Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից Ռուսաստանի Վոլգա գետի մերձակայքում այս գիշեր առնվազն երկու մարդ է զոհվել։ Անօդաչուների թիրախում են եղել առցանց մանրածախ առևտրով զբաղվող ռուսական ամենամեծ՝ Wildberries ընկերության պահեստները։
Այս անգամ Կիևի անօդաչուները հարձակվել են Սամարայի մարզում գտնվող պահեստի վրա: Նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը ասել է, որ զոհեր չկան, բռնկվել է հրդեհ, որը հրշեջները փորձում են մարել։
Հարևան Սարատովի մարզում էլ երկու մարդ է զոհվել բնակելի շենքի վրա հարվածի հետևանքով, հայտնել է նահանգապետ Ռոման Բուսարգինը։
Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, Էնգելս և Սարատով քաղաքներում ենթակառուցվածքներ են վնասվել։ Վերջին տարիներին Սարատովը, որտեղ գտնվում է Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկը, ինչպես նաև Էնգելսը, որտեղ գտնվում է ռազմական ավիաբազան, բազմիցս են ենթարկվել ուկրաինական հարձակման։