Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորը կասկածներ ունի, թե Թուրքիայի առաջ քաշած նախապայմաններն ապահովման երաշխիքներ են ստացել 


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանը կասկածներ ունի, թե Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները ապահովման վերաբերյալ երաշխիքներ են ստացել։

«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Մամիջանյանն ընդգծեց՝ Թուրքիայի ռիտորիկան վիրավորական և անհարգալից մակարդակից դարձել է բարիդրացիական-դիվանագիտական։ Միակ հարցը, որ բարձրացնում է պատգամավորը՝ ինչո՞վ է դա պայմանավորված։

Մամիջանյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Պարոն Մամիջանյան, հայ-թուրքական հարաբերություններին գալով՝ Դուք դրական ազդակ տեսնո՞ւմ եք, ինչպես պաշտոնական Երևանը, այն իմաստով, որ չխոսելուց լավ է փորձել սկսել այդ երկխոսությունը։

Մամիջանյան․ - Հրեշավոր ազդկա եմ տեսնում, բացատրեմ՝ ինչու, եկեք նայենք 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի տարբեր տրամաչափի պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները՝ նախապայման, Արցախից հրաժարում, խաղաղության պայմանագիր, տարածաշրջանում հաստատված միանշանակ հեգեմոնիա Թուրքիայի և այլն, ու հետո հանկարծ երկու-երեք ազդակ ես ստանում, որտեղ նախապայմանների մասին կա՛մ չի խոսվում, կա՛մ գրեթե չի խոսվում, խոսվելու պարագայում էլ խոսվում է դիվանագիտական շատ նուրբ ռիտորիկայով։ Հիմա ես, որպես քաղաքացի, իրավունք ունե՞մ կասկած ունենալ, որ էն նախապայմանները, որոնց մասին խոսվում էր, ստացվել են երաշխիքներ դրանց ապահովման վերաբերյալ, կամ էլ Թուրքիան ցնորվել է և աշխարհի ամենալավ դիվանագիտություն ունեցող երկրներից մեկը սկսել է սխալ դիվանագիտություն վարել։ Եվ երբ որ ես դրանից հաջորդիվ լսում եմ, կառավարության նիստի ժամանակ, դա դրական ազդակ է որակվում Նիկոլ Վովաևիչի կողմից, հետո Աղաջանյան Էդուարդը, արտաքին կապերի պառլամենտական հանձնաժողովի, պատասխանատուն է դրան, դրական եզրակացություն տալիս, ես առավել հիմնավոր եմ կասկածում։ Հիմա կամ փարատեք այդ կասկածները, կամ էլ էլի որոշել եք ժողովրդի մեջքի հետևում ինչ-որ բաներ։

«Ազատություն»․ - 2008-ին հրաժարվե՞լ էր Թուրքիան այդ նախապայմաններից, որ Սերժ Սարգսյանը սկսեց էդ գործընթացը, էնտեղ էլ հայ-թուրքական պատմաբանների մասին խոսք կար, չէ՞։

Մամիջանյան․ - Տեսեք, նախ էն ժամանակ ռիտորիկան, եթե տեսնեք իր մակարդակով՝ իր բառամթերքի մակարդակով ու հիման, ծայրահեղ տարբերվում է։

«Ազատություն»․ - Հետո ինչ, ասում եք Թուրքիայի օրակարգը նույնն է։

Մամիջանյան․ - Երկրորդ՝ այն ժամանակ մեկնարկած գործընթացի աշխարհաքաղաքական իրավիճակը Հայաստանին դնում էր վարորդի նստատեղում։ Այսինքն՝ ամբողջ աշխարհի համար, եթե հիշում եք, այն ժամանակ կար Լավրովի պաշտոնական նամակը, որ ողջունում էր, համանախագահ մյուս երկրները, և, առհասարակ, միջազգային հանրության համար Հայաստանը դարձավ երկիր, որը տարածաշրջանում օրակարգ թելադրեց, որը Թուրքիան հերթական անգամ տորպեդահարեց, ընդ որում էն ժամանակ մեր մոտեցման առաջնային կետն էր, որ նախապայմաններից զուրկ է լինելու էդ գործընթացը։

«Ազատություն»․ - Հիմա էլ է էդպես։

Մամիջանյան․ - Եվ Թուրքիան մեկ քայլ առաջ, երեք քայլ հետ տրամաբանությամբ վարվեց, որը պարզ ցույց տվեց աշխարհին, որ Թուրքիան չէր էլ պատրաստվում իրական գործընթացի մեջ մտնել։ Մենք չենք խոսում, թե Թուրքիայի հետ պետք է խոսել, թե պետք չէ խոսել, մենք խոսում ենք նրա մասին, որ Թուրքիայի ռիտորիկան վիրավորական և անհարգալից մակարդակից դարձել է բարիդրացիական-դիվանագիտական և ես միակ հարցը որ տալիս եմ՝ ինչո՞վ է դա պայմանավորված։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG