«Առավոտ»-ը գրում է. - «Երբ ասվում է, որ քաղաքական համակարգը կարող է կայանալ միայն արդար ընտրությունների դեպքում, դա չափազանցություն չէ: Ընտրությունները ցանկացած կուսակցության համար ստուգատես են, եւ երբ մարդը հասկանում է, որ իրականում ոչ մի քննություն չի կազմակերպվում, եւ գնահատականները դրվում են «ծանոթի միջոցով», նա ունի երկու ճանապարհ` կա'մ ինքն է սկսում ծանոթներ փնտրել, կա'մ թքում է բոլոր տեսակի ընտրությունների վրա ու մեկուսանում է»: