«Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է քաղաքական գործունեության համար, եւ այն, ինչ հրապարակեց դատարանը, քաղաքական պատվեր էր, որը, ի դեպ, տրվել է շատ բարձր ատյաններից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը` մեկնաբանելով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 19-ի վճիռը:
Իրավապաշտպանը մանրամասնեց, որ «բարձր ատյաններ» ասելով ի նկատի ունի «շատ բարձր` նույնիսկ կարող է լինել նախագահական նստավայրից»:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը նույնպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է իր ընդդիմադիր հայացքների եւ այդ հայացքները հրապարակում արտահայտելու համար:
«Ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ կա քաղաքական պատվեր, եւ քաղաքական իշխանությունների կողմից պատվեր է տրվել դատարանին` հենց այդպիսի դատավճիռ կայացնելու», - ընդգծեց խմբագիրը: - «Դա կապ ունի, իհարկե, խոսքի ազատության խնդրի հետ, որովհետեւ քաղբանտարկյալներին, քաղաքական հալածյալներին հետապնդում են հենց խոսքեր, ճառեր, կոչեր անելու համար: Որոշումն էլ քաղաքական էր՝ ոչ իրավական»:
Ինչպես Միքայել Դանիելյանը, այնպես էլ Արամ Աբրահամյանը չեն ակնկալում, թե Հայաստանի դատական մարմինների միջոցով հնարավոր կլինի վերանայել դատավճիռը:
«Ես Հայաստանի դատարաններին չեմ հավատում եւ ոչ մի բան չեմ սպասում», - ասաց Հելսինկյան ասոցիացիայի նախագահը:
«Ես վստահ եմ, որ մնացած ատյանները նույնպես կկատարեն քաղաքական իշխանությունների պատվերը, ինչպես որ կատարել է առաջին ատյանի դատարանը», - նշեց «Առավոտ»-ի խմբագիրը:
Փաշինյանի դատավճռի հնարավոր հետեւանքների վերաբերյալ հարցին Արամ Աբրահամյանը պատասխանեց. - «Ներքաղաքական ոլորտում որեւէ բանի չի հանգեցնի, որովհետեւ, ինչպես հայտնի է, «լոմի» դեմ ոչ մի «պրիոմ» չկա, իսկ Եվրախորհրդում եւ այլ ատյաններում, բնականաբար, ամեն մի զեկույցում այդ դատավճիռը հայտնվելու է որպես անարդար դատավճիռ, որպես քաղաքական դատավճիռ»:

«Զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքը իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ լրագրողի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի 19-րդ հոդվածով իրեն վերապահված` համոզմունքներ ունենալու, դրանց հավատարիմ մնալու, գաղափարներ ստանալու եւ տարածելու իրավունքի իրացում, ինչի համար Նիկոլ Փաշինյանը վճարելու է 7 տարվա ազատազրկմամբ», - ասված է Մամուլի ազգային ակումբի տարածած հայտարարության մեջ։
«Իշխանությունները վտանգ են տեսնում Նիկոլի գործունեության մեջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Տարեգիր»-ի խմբագիր Վասակ Դարբինյանը: - «Ի՞նչ կարելի է ասել հակաբանական, հակամարդկային եւ իսկապես ոհմակի բնազդներով առաջնորդվող իշխանությունների մասին, որի հանձնարարականը կատարելով, դատարանը Նիկոլին դատապարտեց 7 տարվա ազատազրկման: Ոհմակին խորթ է իրեն չնմանվողին հանդուրժելը»:
«Դատավճիռը կապված է Նիկոլ Փաշինյանի թե' լրագրողական, թե' քաղաքական գործունեության հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց lragir.am ինտերնետային պարբերականի խմբագիր Հայկազ Ղահրիյանը:
Իշխանամետ համարում ունեցող մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ խուսափեցին հայտնել իրենց տեսակետը Փաշինյանի նկատմամբ կայացված դատավճռի կապակցությամբ: