Շիրակի մարզի Փանիկ գյուղում հուլիսի 17֊ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված իրենց մեղքի բաժինն ունեն թե՛ ռուսական, և թե՛ հայկական կողմը, այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ Փանիկում ՌԴ 102֊րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ հանդիպումից հետո։
Ռուսական ռազմաբազայի ծանր զինտեխնիկայի տեղաշարժի պատճառով Շիրակի մարզի մի շարք համայնքներում, այդ թվում և մարզկենտրոն Գյումրիում ճանապարհներ են շարքից դուրս գալիս, սակայն ռուսական կողմը որևէ պարտավորվածություն չունի նույնիսկ իր կողմից հասցված վնասը վերականգնելու:
Շիրակի մարզի համայնքապետերը իրենց հուզող հարցերը բարձրաձայնեցին մարզխորհրդի հերթական նիստում:
Դատախազությունը Շիրակի պետական համալսարանում բացահայտվել են խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, խարդախության դեպքեր: Հարուցվել է քրեական գործ:
Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչների մոտ 80 տոկոսն արդեն մի քանի օր խմելու ջուր չունի, մնացած տներում էլ ջրի ճնշումը բավականին ցածր է:
Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելեց Գյումրի:
Դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 12-ը:
Թեև Գյումրիի ավագանին որոշել էր, որ նախկին վարչապետ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոստացած 100 միլիոն դրամը կուղղվի հենց այս խնդրի լուծմանը, սակայն ապրիլին նրա հրաժարականից հետո հարցը կրկին փակուղի է մտել։
Շիրակի մարզի դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հարուցված քրեական գործով բուհի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի կարգավիճակը պարզ կդառնա միայն նախաքննության ավարտից հետո:
Բեռնել ավելին