Մատչելիության հղումներ

Գյումրիի դրամատիկական թատրոնը «Bye-bye Լեդի» կատակերգությամբ կազդարարի թատերաշրջանի բացումը


Գյումրիի դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 6 և 7-ին «Bye-bye Լեդի» կատակերգությամբ կազդարարի 153֊րդ թատերաշրջանի բացումը:

Աճեմյանցիների համար թերևս աննախադեպ էր նախորդ թատերաշրջանը: «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, որը պատմում է, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ առաջնագծում գտնվող զինվորների ու զոհվածների հարազատներն ինչ վերապրեցին, շարունակում է պահնաջված մնալ հանդիսատեսի համար: Տոմսերը ներկայացումից շաբաթներ առաջ սպառվում են: Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն ասաց, որ Երավանից ու Արցախից հետո առաջիկայում «Հարսանիք թիկունքում» ներկայացմամբ հյուրախաղերի կմեկնեն Լիբանան ու Միացյալ Նահանգներ։ ֊ «Նոյեմբերին ներկայացումը հյուրախաղերով կլինի Լիբանանում, և 2019֊ին թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Միացյալ Նահանգներում։ 2019֊ի փետրվարի 10֊ին «Լանթերման աւդիտորիում» սրահում կլինի «Հարսանիք թիկունքում» ներկայացման պրեմյերան», ֊ նշեց Վիրաբյանը։

«Bye-bye Լեդի» կատակերգության գլխավոր դերակատարը Հրանտ Թոխատյանն է։ «Ազատության» հարցին՝ ինչո՞ւ որոշեց գալ Գյումրի ու աճեմյանցիների հետ համատեղ ներկայացում բեմադրել, Թոխատյանը պատասխանեց, որ Գյումրիի թատրոնում դերասանների համար ստեղծված են բոլոր պայմանները: Վերջինս պատրաստվում է իր 60-ամյա հոբելյանը Գյումրիի բեմում նշել։ ֊ «Ինձ համար էլ է հոբոլյանական սեզոն», ֊ մանրամասնեց նա։ ֊ «60-րդ տարիս կնշեմ այստեղ՝ Գյումրիում, բեմի վրա»։

Աճեմյանցիները վստահ են, որ հաջողված կլինի նաև 153-րդ թատերաշրջանը և «Bye-bye Լեդի» ներկայացումը պահանջված կլինի հանդիսատեսի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG