Ադրբեջանական կողմը հաստատում է, որ նախօրեին Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Վերին Չայլու գյուղի շրջանում տեղի ունեցած զինված առճակատման արդյունքում զոհվել է 2 ադրբեջանցի զինծառայող։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում հայտարարել է, որ Ղարաբաղի հարցով Ադրբեջանի ներկայացրած բանաձեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվելու դեպքում «չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի եւ Հայաստանի ո′չ քաղաքական, ո′չ տնտեսական կյանքում, ո′չ էլ անվտանգության բնագավառում»:
Լեռնային Ղարաբաղի կառավարության որոշմամբ, վերաբնակիչները հնարավորություն են ստացել սեփականաշնորհելու այն բնակարանները, որտեղ ապրել են առնվազն 10 տարի:
Լեռնային Ղարաբաղի կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ, Ստեփանակերտի 12 դպրոցների տարրական (1-4-րդ) դասարանների աշակերտները սեպտեմբերի 1-ից պետք է կրեն միասնական համազգեստ, որն արժե 45 հազար դրամ:
Ստեփանակերտի մատույցներում գնտվող «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, որը, հաղթահարելով Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության հարուցած արգելքները, տեղադրվել է 1967 թվականին, այսօր անմխիթար վիճակում է:
Չորեքշաբթի օրը Ստեփանակերտում մեկնարկած Barcamp Artsakh միջոցառմանը Լեռնային Ղարաբաղից եւ Հայաստանից մասնակցող մոտ 70 երիտասարդներ քննարկում են տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող հարցեր, փոխանակում ոլորտում իրենց փորձը։
Լեռնային Ղարաբաղում, ինչպեսեւ Հայաստանում, մրգի ու բանջարեղենի գները նախորդ տարվա համեմատությամբ շոշափելորեն բարձրացել են:
«Եթե Կոսովոյի անկախության ճանաչումը Հաագայի դատարանի կողմից նպաստի ԼՂՀ–ի միջազգային ճանաչմանը, ապա մենք միայն կողջունենք այդ որոշումը», - ուրբաթ երեկոյան հանդիպելով լրագրողների հետ՝ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը երկուշաբթի օրը ղարաբաղցիներին կոչ արեց սպասել ընկերության կողմից իրականացվելիք բարեփոխումներին:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ուրբաթ օրը Ստեփանակերտում հանդիպեցին Ղարաբաղի նախագահի, պաշտպանության նախարարի եւ արտգործնախարարի հետ:
Օրերս բռնկված համաճարակը հերթական անգամ վեր հանեց բժշկական աջակցության մատչելիության խնդիրները Քաշաթաղի շրջանի ամենախիտ բնակեցված գյուղում՝ Տիգրանավանում։
Լեռնային Ղարաբաղի նորընտիր խորհրդարանը հինգշաբթի օրը գումարած անդրանիկ նիստում Աշոտ Ղուլյանը վերընտրվեց Ազգային ժողովի նախագահի պաշտոնում:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Կոսքը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարեց, թե «միջազգային պետք է գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի սուբյեկտ, որ ոչ թե օբյեկտ»:
Հանդեսը բացվում է Թուրքիայի վարչապետի` Արգենտինա այցը չեղյալ հայտարարելու որոշման դրդապատճառները ներկայացնող վերլուծությամբ: Տեղի հայ համայնքի ճնշման տակ տեղական իշխանությունները չեղյալ համարեցին ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրու բացումը Բուենոս Այրեսի զբոսայգիներից մեկում:
Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններում համոզիչ հաղթանակ է տանում նախագահ Սահակաշվիլիի կուսակցությունը։
Ղարաբաղում կիրակի օրը անցկացված ընտրություններում, նախնական տվյալներով, առաջատարն է վարչապետ Արա Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունը:
Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ընտրեց 5-րդ գումարման Ազգային ժողովը:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը ամփոփում է անցած տարիների ձեռքբերումները։
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովը հինգշաբթի Ստեփանակերտում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ։
Ապրիլի 7-ին դավաճանության ու լրտեսության մեղադրանքով Մերձդնեստրում ձերբակալված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի հարազատները օգնություն ցուցաբերելու խնդրանքով դիմել են Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:
Բեռնել ավելին