Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ


Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններ են
Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններ են
ԼՂ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանի տեղեկացմամբ, Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 66 հազար 919 մարդ, կամ ցուցակներում ընդգրկված ընտրողների 70.1 տոկոսը։

Խորհրդարանի 33 մանդատների համար ընտրություններն անցկացվում են համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով։ Ընտրություններին համամասնական ընտրակարգով առաջադրված են 4 կուսակցություններ, որոնցում ընդգրկված 82 թեկնածուները պայքարում են 17 տեղի համար։ Մեծամասնական ընտրակարգով 16 պատգամավորական տեղի են հավակնում 44 թեկնածու:

Բակո Սահակյան. «Նոր խորհրդարանից ակնկալում եմ ավելի որակով աշխատանք, քան նախկինն էր»


«Հաճելի է ապրել մի երկրում, որտեղ հարգվում են արժեքները: Իսկ ժողովրդավարությունը մեր անկախության եւ ինքնիշխանության հետ մեկտեղ, նույնպես մեր երկրի համար արժեք է հանդիսանում», - առավոտյան քվեարկելուց հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում, մասնավորապես, ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։

ԼՂ նախագահի կարծիքով, ստեղծված են բոլոր նախադրյալները, որպեսզի նոր ընտրվելիք ազգային ժողովը ավելի բարձր մակարդակով կատարի իր առջեւ դրված պահանջները։

«Նոր խորհրդարանից ակնկալում եմ ավելի որակով աշխատանք, քան նախկինն էր», - նշեց ԼՂ նախագահը. - «Ազգային ժողովը մեր ժողովրդի հետ միասին պիտի կատարի անհրաժեշտ աշխատանքներ, որպեսզի [Լեռնային Ղարաբաղի] ճանաչման գործում ավելի մեծ հաջողություններ արձանագրենք»:

Բակո Սահակյանը վստահություն հայտնեց, որ նոր ընտրվող Ազգային ժողովը կնպաստի քաղաքական մշակույթի զարգացմանը։

«Այս ԱԺ-ն այդ քաղաքական մշակույթի զարգացումը ավելի կհստակեցնի մեր կյանքում եւ դա, ինքնըստինքյան, կնպաստի Արցախի միջազգային ճանաչմանը», - ընդգծեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։

ԼՂ-ում խորհրդարանական ընտրություններ են
please wait

No media source currently available

0:00 0:01:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG