«Այս 16 տարվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում որեւէ լուրջ մարտական գործողություններ տեղի չեն ունեցել եւ հրադադարի ռեժիմի խախտումը եղել է հրաձգային զենքի կիրառմամբ` ժամանակ առ ժամանակ դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունների միջոցով», - չորեքշաբթի օրը Ղարաբաղի պաշտպանության բանակի հենակետերից մեկում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
Առաջին գծում շարունակվում է հրադադարի ռեժիմի խախտումը։ Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի փոխանցմամբ, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը 2009 թվականին խախտվել է 3042 անգամ, իսկ հայկական կողմը պաշտպանական կրակ է վարել 608 անգամ: Հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվում է տոն օրերին, զորակոչի ժամանակ:
«Պատերազմից մինչեւ օրս Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը կարողացել է պատշաճ մակարդակով իրականացնել իր առջեւ դրված խնդիրը», - լրագրողներին ասաց Մովսես Հակոբյանը՝ ընդգծելով. - «Պաշտպանության բանակը բավականին լուրջ աշխատանքներ է կատարել առաջին գծի ուժեղացման համար, որովհետեւ հակառակորդի հարձակումը սկսում է առաջին գծից»։
ԼՂ-ի պաշտպանության նախարարը նշեց, որ այս տարի ձեռք է բերվել նոր սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներ։ Հին տեխնիկան փոխարինվում է նորով, քայլեր են ձեռնարկվում նաեւ բանակի ավտոտեխնիկան փոխելու ուղղությամբ:
«Բանակում վերջին 4 ամիսների ընթացքում մահվան ելքով դեպքերը կրճատվել են 3 անգամ: Զինվորները չեն փախչում գնում տուն, դա նույնպես նվազել է: Զինվորն իրեն զգում է վստահ, ապահոված եւ պատրաստ է իր առջեւ դրված խնդիրը կատարել», - հայտարարեց Մովսես Հակոբյանը։
«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով ԼՂ-ի պաշտպանության նախարարն անդրադարձավ պատերազմի վերսկսման մասին խոսակցություններին։
«Պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները տարածում են հիմնականում ադրբեջանական իշխանությունները, ինչը ուղղված է ներքին քաղաքական դաշտին», - այս առիթով ասաց Մովսես Հակոբյանը։ - «Պատերազմի վերսկսումը նպաստավոր չէ Ադրբեջանի համար, եւ նպաստավոր է մեզ համար, որովհետեւ մեր առջեւ դրված խնդիրը մենք կարողանում ենք հեշտությամբ իրականացնել: Եվ կարծում եմ, այդ ժամանակ մենք ընդմիշտ ղարաբաղա-ադրբեջանական խնդիրը վերջնականորեն կլուծենք», - հավելեց գեներալ-լեյտենանտ Հակոբյանը։