«Բանակցություններն ընթանում են Ղարաբաղի ապագայի շուրջ, եւ շատ սխալ է այն, որ Ադրբեջանը խոչընդոտում է Ղարաբաղի ներգրավմանը բանակցություններին», - ասաց բարոնուհի Կոքսը` շարունակելով. - «Ես հասկանում եմ եւ համաձայն եմ Ղարաբաղի ժողովրդի հետ, որ նրանք այլեւս չեն կարող ապրել Ադրբեջանի իշխանության ներքո, քանի որ Ադրբեջանի իշխանության ներքո ապրող հայերը շատ բաների միջով են անցել»:
Քերոլայն Կոքսի խոսքով, ինքը ուշադրությամբ հետեւում է ղարաբաղյան գործընթացին, եւ «ցանկացած քաղաքական որոշման դեպքում պետք է հաշվի առնվի, որ ղարաբաղյան կողմի պահանջն օրինական է»:
«Կոչ եմ անում հայկական կողմին զարթնել, պատմել աշխարհին այն մասին, թե ինչ է ձեզ հետ տեղի ունեցել 90-ական թվականների սկզբներին, քարոզեք ձեր ճշմարտությունը... Միջազգային հանրությունը այսօր հավատում է Ադրբեջանին», - ընդգծեց նա` հավելելով. - «Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Ադրբեջանը էթնիկ զտումների անհաջող փորձ է կատարել եւ իրականացրել է հայերին Ղարաբաղից վտարելու մշակված քաղաքականություն»: