Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը մտադիր էր հարձակումներ կազմակերպել ամերիկյան մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ:
Իրանցիները հերքում են երեկվանից շրջանառվող այն կարծիքները, թե ուկրաինական օդանավը կարող էր կործանված լինել Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի գործողությունների հետևանքով:
«Պետք է լուրջ ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք պահպանել մեր երկիրը և մեր անկախությունը», - հայտարարել է Բելառուսի նախագահը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս արձագանքեց տեղի ունեցած ողբերգությանը: Ֆեյսբուքի իր էջում Ուկրաինայի նախագահը խորհուրդ էր տվել զերծ մնալ «Բոինգի» վթարի պատճառներին վերաբերող շահարկումներից:
Ադրբեջանը չի հետևում եվրոպական կառույցների խորհուրդներին, հայտարարում է դիտորդական առաքելության ղեկավարը։
Գարնանը Թբիլիսիում նախատեսված է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի նիստը։
Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր բնականոն կերպով էին աշխատում Փարիզի մետրոպոլիտենի 16 գծերից միայն երկուսը:
Տարվա լավագույն կինոնկար է ճանաչվել Սեմ Մենդեսի` առաջին համաշխարհային պատերազմի մասին պատմող «1917» ֆիլմը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 11-ին կմեկնի Մոսկվա` Իրանի շուրջ վերջին զարգացումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու նպատակով:
Սահմանների ականազերծման մասին պայմանավորվածությունները Տաշքենդը և Դուշանբեն ձեռք էին բերել դեռ 2018-ի մարտին
Գերմանական իշխանությունները առայժմ չեն հստակեցնում՝ արդյոք կատարվածը ահաբեկչության փորձ էր թե ոչ:
Թուրք զինվորականների տեղակայումը Լիբիայում մեկնարկել է, կիրակի երեկոյան այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Գործող նախագահ Կոլինդա Գրաբար Կիտարովիչի օգտին քվեարկել է ընտրությունների մասնակիցների շուրջ 47 տոկոսը:
Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի`«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարներից մեկի հուղարկավորությանը մասնակցում է նաև Իրանի բարձրագույն ղեկավարությունը:
2019 թվականը Վրաստանը դիմավորեց նոր նախագահով (այդ պաշտոնում մեծ դժվարությամբ ընտրվեց նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին) և որպես հետևանք, անվերջ քաղաքական մենամարտերից հոգնած հասարակությամբ ու քաղաքական դաշտով:
2020 թվականի առաջին օրերին Փոմփեոն այցելելու է նաև Բելառուս, Ուզբեկստան, Ղազախստան և Կիպրոս:
Օրինագիծը, որ թույլ կտա թուրքական ստորաբաժանումներ ուղարկել Լիբիա, խորհրդարան կուղարկվի արդեն այսօր, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն:
2019 թվականին Վրաստանի առջև ծառացած գլխավոր խնդիրը շարունակում էր մնալ Ռուսաստանի կողմից երկրի մի շարք շրջանների զավթումը:
Ամերիկացիներն «իրենց շահերի պաշտպանության պատրվակն օգտագործելով արյան մեջ խեղդում են Սիրիայի և Իրաքի ժողովուրդներին», պնդում է Զարիֆը։
Իրանի ԱԳՆ-ն «ահաբեկչության պարզ մի օրինակ» է որակում «Քաթա'իբ Հըզբոլա» շարժման դեմ օդային հարձակումները:
Բեռնել ավելին