Մատչելիության հղումներ

Աբխազիայում մարտի 22-ին արտահերթ նախագահական ընտրություններ կկայանան


Աբխազիա, քաղաքացիները հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց, 10 հունվարի, 2020թ.

Արտահերթ նախագահական ընտրություններն Աբխազիայում կկայանան մարտի 22-ին: Այդ մասին այսօր հայտարարել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամազ Գոգիան:

Հերթական նախագահական ընտրությունները Աբխազիայում կայացել էին 2019-ի սեպտեմբերին, դրանց ընթացքում հաղթել էր գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան: Աբխազիայի Գերագույն դատարանը, սակայն, հունվարի 10-ին չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները` ԿԸՀ-ին պարտավորեցնելով նոր ընտրություններ կազմակերպել: Գերագույն դատարանի որոշումը հրապարակվեց Աբխազիայում ծագած ներքաղաքական ճգնաժամի ֆոնին:

Աբխազական ընդդիմության ներկայացուցիչները հունվարի 9-ին գրավել էին հանրապետության նախագահի նստավայրը` պահանջելով Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը: Խաջիմբան սակայն հրաժարվում է կատարել այդ պահանջը` ընդդիմության առաջնորդներին կոչ անելով ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծել բանակցությունների միջոցով:

XS
SM
MD
LG