Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի վարչապետը չի բացառում արհմիությունների հետ փոխզիջման հնարավորությունը


Ֆրանսիա, կենսաթոշակային բարեոխումների դեմ պայքարողները ակցիա են անում Լիոնում, 10 դեկտեմբերի, 2019թ.
Ֆրանսիա, կենսաթոշակային բարեոխումների դեմ պայքարողները ակցիա են անում Լիոնում, 10 դեկտեմբերի, 2019թ.

Ֆրանսիայի կառավարությունը պատրաստ է որոշակի զիջումների գնալ` վիճահարույց կենսաթոշակային բարեփոխումներն ավարտին հասցնելու նպատակով: Այդ մասին կիրակի երեկոյան ֆրանսիական հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը` նշելով, մասնավորաբար, որ կառավարությունը կարող է հրաժարվել կենսաթոշակի անցնելու տարիքը 2 տարով` մինչև 64 տարեկանը բարձրացնելու ծրագրերից:

«Ավելի վաղ մենք հայտարարել էինք, որ կարող ենք մի շարք կետերի շուրջ փոխզիջման գալ: Դրա հետ մեկտեղ կառավարությունը շարունակում է հաստատակամորեն ձգտել համընդհանուր կենսաթոշակային հակամարգի ստեղծմանը, որն ավելի ըմբռնելի ու արդար կլինի: Մենք նաև հաստատակամ ենք այսպես կոչված հատուկ կենսաթոշակային սխեմաները վերացնելու հարցում», - նշում էր Ֆիլիպը:

Ֆրանսիայի վարչապետի հատուկ կենսաթոշակային սխեմաները առնչվում են մի շարք ոլորտների, մասնավորաբար տրանսպորտային ընկերությունների աշխատակիցներին, որոնք օգտվում են ավելի վաղ թոշակի անցնելու և ավելի բարձր վճարումներ ստանալու արտոնություններից:

XS
SM
MD
LG