Մատչելիության հղումներ

Մուշարաֆին մահվան դատապարտած տրիբունալի գործունեությունը հակասահմանադրական էր. Գերագույն դատարան


Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆ, արխիվ
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆ, արխիվ

«Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին մահվան դատապարտած հատուկ տրիբունալի ստեղծումը հակասահմանադրական էր», - այսօր նման վճիռ է հրապարակել պակիստանյան Փենջաբ նահանգի Գերագույն դատարանը:

Տեղական աղբյուրների փոխանցմամբ, սակայն, առայժմ հստակ չէ՝ արդյոք այս որոշումը չեղարկում է Մուշարաֆի մահվան դատավճիռը:

1999-ից 2008 թվականներին Պակիստանը ղեկավարած Մուշարաֆը մահվան էր դատապարտվել սահմանադրական կարգը խախտելու համար: Դատարանի պնդմամբ՝ Մուշարաֆը 2007-ի աշնանը, ոտնահարելով երկրի Սահմանադրության մի շարք դրույթները, երկրում արտակարգ դրություն էր հայտարարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG