Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր ցուցանիշը կոռուպցիայի ընկալման համաթվով, այն 42 է։ Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպության՝ 180 երկրների շարքում Հայաստանը 77-րդ տեղում է։
Հայաստանն այդ ցուցանիշով տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին։
Էդմոն Մարուքյանը տեղից արձագանքեց, ԱԺ նախագահը հորդորեց տեղից չարձագանքել՝ նշելով, որ դա կոռեկտ չէ:
Խորհրդարանն այսօր 97 կողմ, 20 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը։
Արդյոք գազի գինը կբարձրանա՞, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը դեռ հստակ պատասխան չունի։
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանից ժամեր առաջ http://hy.wikipedia.org/ առցանց հանրագիտարանում «Գեորգի Կուտոյան» անվամբ մասնակիցը փորձել է հեռացնել նախկին պաշտոնյայի կենսագրությունը։
Դեսպանը համոզված է՝ կառավարությունը էական ջանքեր է գործադրում։
Ի դեպ, Ռևազյանը հայտարարեց, որ դեպի Եվրոպա կանոնավոր չվերթների ուղղությունը 2020-ին 7-ից 17-ի է հասնելու։
ԱԻ նախարարը շեշտում է՝ ցնցումներն ամենևին էլ կապված չէին երկրաշարժի հետ։
Ըստ նրա՝ ցնցում է եղել, իսկ ցնցման վարկածների մեկը արտաքին ինժեներական տեխնիկայի կիրառումը կամ որևէ լուրջ շինարարական աշխատանքներն են:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆրինա Բաբայանը ցույց տվեց Հանրապետության հրապարակի շատրվանի հարևանությամբ գտնվող տարածքը, որտեղ Հին Երևանի շենքերի ներքնահարկերն են պահպանվել՝ հողի հաստ շերտով պատված։
Նիկոլ Փաշինյանի գոյություն չունեցող շնորհավորանքի մասին գրառում կատարած օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ինչպես նաև համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հոդվածներով:
2020-ին կառավարությունը նախատեսում է զբոսաշրջային ենթակառուցվածքները զարգացնել, առաջին հերթին կրկին ճանապարհները:
Երեկ էլ նույն առիթով խորհրդակցություն էր հրավիրել Արտաքին գործերի նախարարությունը:
Թե ինչու նման իրավիճակ ստեղծվեց, Քննչական կոմիտեն ու մյուս գերատեսչություններն են փորձում պարզել հարուցված քրեական գործերի շրջանակներում. մեղադրյալների թիվը հասել է 18-ի, արդեն 1000-ից ավելի մարդ է հարցաքննվել,
Բեռնել ավելին