Մատչելիության հղումներ

Կալանավորվել է «Ֆեյսբուքում» «Դիանա Հարությունյան» անվամբ հանդես եկող երիտասարդը․ ԱԱԾ


Կալանավորվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Դիանա Հարությունյան» անվամբ հանդես եկող երիտասարդը, հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից:

Նիկոլ Փաշինյանի գոյություն չունեցող շնորհավորանքի մասին գրառում կատարած օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ինչպես նաև համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հոդվածներով: ԱԱԾ-ն շարունակում է չհայտնել նրա անունը:

Երիտասարդը հունվարի 3-ին տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս տեղեկատվությունը շատ արագ տեղ էր գտել իրանական և ադրբեջանական ԶԼՄ-ներում։ ԱԱԾ-ն սա որակել էր որպես պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվության տարածում:

XS
SM
MD
LG