Յարոսլավլի դատարանը 6 երիտասարդների դատապարտել է 8-ից 20 տարվա ազատազրկման, եւս մեկը ճանաչվել է անմեղսունակ եւ ուղարկվել է հոգեբուժարան։
Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Մեթյու Բրայզան Սենատի Արտաքին հարցերի հանձնաժողովում երեկ հայտարարել է, որ դեսպան նշանակվելու դեպքում ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորման համար։
Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Մեթյու Բրայզան երեկ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովում պնդել է, որ չունի ադրբեջանանպաստ դիրքորոշում։
Հանդեսը բացվում է անդրադարձով Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում երեկ կայացած Մեդվեդեւ – Սարգսյան – Ալիեւ եռակողմ հանդիպմանը, որը հայկական կողմը «կառուցողական» է բնորոշել:
ՀԱՊԿ-ը զորք չի ուղարկում Ղրղըզստան: Այդ մասին հինգշաբթի օրը ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
ԱՄՆ-ը ներկայացրել է թրաֆիքինգի 2010 թվականի զեկույցը, ըստ որի Հայաստանը առաջխաղացում է արձանագրվել։
Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, ով գահընկեց արվելուց հետո ապաստանել է Մինսկում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Ղրղըզստան խաղաղապահների զորախմբեր ուղարկելու կոչ է արել։
Ղրղըզստանում ծայրահեղ լարված իրավիճակ է, Եվրամիությունը հավատարիմ է մնում Հարավային Կովկասի հետ հարաբերությունները սերտացնելու քաղաքականությանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցը Washington Times-ի վերլուծաբանի հետ:
Սգո արարողությանը մասնակցել են շուրջ 50 եպիսկոպոսներ եւ հարյուրավոր քահանաներ եվրոպական երկրներից։
Հայաստանի կառավարության հրավերով առաջին անգամ փաստահավաք առաքելությամբ Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագյան:
Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ուրբաթ օրը մեկնարկեց Ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը, որին մասնակցում է 32 ազգային հավաքական։
Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը, որին մասնակցում է 32 ազգային հավաքական։
Երեքշաբթի օրը հրապարակվել է Համաշխարհային խաղաղասիրության ցուցիչը, որը կազմում է Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի փորձագետների թիմը։
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման գործում Ռուսաստանը եւ մյուս միջնորդները չեն կարող Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարեն փոխհամաձայնության հասնել։
Հանդեսը բացվում է Հրանտ Դինքի փաստաբաններից Հաքան Քարադաղի մահվան հանգամանքներին վերաբերող որոշ մանրամասներով: Պաշտոնական վարկածով 40-ամյա թուրք իրավաբանը ուրբաթ օրը ինքնասպան է եղել:
Հունիսի 7-ին Ստամբուլում գումարվում է «Ասիայում փոխգործողության եւ վստահության ստեղծման խորհրդակցություն» կազմակերպության եռօրյա նիստը։
Հինգշաբթի օրը Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը:
Երեքշաբթի օրը Մոսկվայում իր տանը մահացել է անվանի բանաստեղծ Անդրեյ Վոզնեսենսկին։ Մահվան լուրը հայտնել է պոետի կինը` գրող եւ գրաքննադատ Զոյա Բոգուսլավսկայան։
Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնը առաջարկում է վերացնել Հարավային Կովկասում եւ Մոլդովայում Միության հատուկ ներկայացուցիչների պաշտոնները։
Հանդեսը բացվում է Թուրքիայի վարչապետի` Արգենտինա այցը չեղյալ հայտարարելու որոշման դրդապատճառները ներկայացնող վերլուծությամբ: Տեղի հայ համայնքի ճնշման տակ տեղական իշխանությունները չեղյալ համարեցին ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրու բացումը Բուենոս Այրեսի զբոսայգիներից մեկում:
Բեռնել ավելին