«Մոլորակ»-ի թողարկումը բացվում է անդրադարձով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այսօր Բաքվում ունեցած ելույթին, որում նա, մասնավորապես, ասել է, թե «դույզն իսկ չի կասկածում, որ երկրի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե դույզն իսկ չի կասկածում, որ երկրի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։
Առաջիկա կիրակի օրը Վրաստանում անցկացվելիք ՏԻՄ ընտրությունները կարող են մեծ ազդեցություն գործել երկրի քաղաքական ապագայի վրա։
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Պոպովը, ֆրանսիացի Բեռնար Ֆասիեն եւ ամերիկացի Ռոբերտ Բրադկեն այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որով անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։
Մայիսի 22-ին Քեմալ Քիլիչդարօղլուն ընտրվել է Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ։ Նա փոխարինել է արտամուսնական սկանդալի հետեւանքով հրաժարական ներկայացրած Դենիզ Բայքալին։
Երկուշաբթի օրը Լեհաստանում գումարվում է Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական ժողովը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը լոբբիստական աշխատանք է ծավալել Ահմեդ Դավութօղլուին Վուդրո Վիլսոնի մրցանակի շնորհումը կանխելու համար:
Հանրապետականների եւ դեմոկրատների համատեղ կազմած «Մամուլի ազատության Դենիել Փըրլի օրենքը» ուղղված է մամուլի պաշտպանությանը ամբողջ աշխարհում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության` Ժնեւում գումարած տարեկան ժողովի օրակարգում առանցքայինը առողջապահության համար ֆինանսական միջոցներ հայթայթելու հարցն է։ Առաջարկվում են փողի տարբեր աղբյուրներ, մասնավորապես` անուղղակի հարկեր։
Իրանը հայտարարում է, թե համաձայն է, որ Թուրքիայի միջոցով իր համար անհրաժեշտ ուրանը հարստացվի դրսում, Թուրքիայի վարչապետը Թեհրանից մեկնել է Բաքու, Ռուսաստանի նախագահը այցելում է Կիեւ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի եւ վարչապետ Գեորգիուս Պապանդրեուի հետ։ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նախօրեին ասել էր, որ վարչապետի այցը երկու հարեւանների համար կլինի բեկումնային եւ հեղափոխական։
Դեռ նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել էր, որ վարչապետի այցը երկու հարեւանների համար կլինի բեկումնային եւ հեղափոխական։
«Մենք անպայման փոխելու ենք Կովկասի ճակատագիրը», - հինգշաբթի օրը Haberturk հեռուստակայանի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը այսօր Ստամբուլում ասել է, որ Եվրոպական միությունը եւ Թուրքիան ընդհանուր ճակատագիր ունեն։
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեքշաբթի օրը ավարտում է Սիրիա կատարած կարճատեւ այցը եւ երեկոյան մեկնում է Թուրքիա:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ երեքշաբթի օրը Անկարա կատարելիք այցի ու դրա շուրջ ակնկալվող հետագա զարգացումներին է անդրադառնում հանդեսի առաջին հատվածը:
Ադրբեջանի բոլոր քաղաքներում ու գյուղերում տոնում են «համազգային լիդեր», նախկին նախագահ, հանգուցյալ Հեյդար Ալիեւի 87-ամյակը։
Հայ - թուրքական կարգավորման գործընթացի սառեցման պատճառը Ղարաբաղի հարցի չկարգավորված լինելն է, World Politics Review-ին ասել է ճանաչված փորձագետը։
ՍՈՎԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը ամփոփել է անցած ամսվա արդյունքներն ու հրապարակել է զեկույց, որի համաձայն` 2010 թվականի ապրիլին Ռուսաստանի տարբեր շրջաններում ռասիստների եւ ծայրահեղ ազգայնականների կողմից հարձակման է ենթարկվել 18 մարդ, որոնցից 3-ը սպանվել է։
Երեկ Թուրքիայի խորհրդարանը քվեարկությամբ մերժել է սահմանադրական փոփոխությունների փաթեթի առանցքային դրույթներից մեկը, ըստ որի գրեթե անհնարին էր դառնալու երկրում քաղաքական կուսակցություններ արգելելը։
Բեռնել ավելին