Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Հազարավոր ուզբեկներ Ղրղըզստանի հարավային Օշ քաղաքի մոտ հատում են Ուզբեկստանի սահմանը, 14-ը հունիսի, 2010թ.
Հազարավոր ուզբեկներ Ղրղըզստանի հարավային Օշ քաղաքի մոտ հատում են Ուզբեկստանի սահմանը, 14-ը հունիսի, 2010թ.
Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունների աննախադեպ վատթարացման ֆոնին հրատապ է դառնում կարեւոր մի հարց. առաջիկայում ի՞նչ դիրքորոշում են որդեգրելու հրեական լոբբիստական կառույցները Թուրքիայի հանդեպ, մասնավորապես` ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառվող Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի հարցում:

Եվրամիության անդամ 27 պետությունների արտգործնախարարները այսօր հավաքվել են Լյուքսեմբուրգում, որտեղ հատուկ փաստաթուղթ են ընդունել Հարավային Կովկասի երկրների հետ պաշտոնական Բրյուսելի հարաբերությունների վերաբերյալ:

Ղրղըզստանի հարավային մարզերում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Օշում եւ Ջալալաբադում ղրղըզների եւ ուզբեկների միջեւ բախումների զոհվածների թիվը անցել է 100-ից: Ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, որ իշխանությունները միտումնավոր կերպով թաքցնում են զոհերի իրական թիվը:

XS
SM
MD
LG