Թեհրանում ընդդիմության բողոքի ակցիան չորեքշաբթի օրը ձերբակալություններով է ավարտվել: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությանը փոխանցել են ընդդիմության ակցիայի մասնակիցները, ձերբակալվածները մի քանիսն են:
Այս շաբաթվա վերջին Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի հայազգի ամերիկացի նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործությունների համեմատաբար խոշոր ցուցադրություն: Ցուցահանդեսը կանցկացվի «Գաֆեսճյան» ցուցասրահում:
Այսօրվա թողարկումն անդրադառնում է նախ հայաստանյան խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով անցած շաբաթավերջին Բուլղարիայում գնել է հանքային ջրերի գործարան:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը շուրջ 25 միլիոն եվրոյով Բուլղարիայում ձեռք է բերել Gorna Banya հանքային ջրերի գործարանը: Այդ մասին հաղորդում են բուլղարական The Sofia Echo պարբերականը եւ Novinite լրատվական գործակալությունը:
Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում որպես «անբարենպաստ զարգացում» է որակել ԱՄՆ-ի Սենատի քննարկմանը Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող նոր բանաձեւի ներկայացումը:
Արեւելյան գործընկերության ծրագիրը քննարկելու համար երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ կհանդիպեն Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները:
Նախագահական ընտրություններում Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Քարզայի հիմնական հակառակորդ, արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլա Աբդուլան հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։
Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը երեքշաբթի օրը բողոքի ակցիա է անցկացրել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մոտ, որի ժամանակ այրել է Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի լուսանկարները:
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը չի փոխել Սփյուռքի՝ հիմնականում բացասական վերաբերմունքը դրանց նկատմամբ: Այդ, ինչպես նաեւ արձանագրությունների ստորագրման միջազգային արձագանքներին է անդրադարձել «Մոլորակ» հանդեսը:
«Աշխարհի մահմեդական բնակչության թիվը հատել է 1 միլիարդ 570 միլիոնի սահմանագիծը», - իրենց վերջին ուսումնասիրության արդյունքները ամփոփել են Կրոնական եւ հասարակական կյանքի ուսումնասիրության կենտրոնի փորձագետները:
Համահայկական ուղեւորության շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի օրը հանդիպել է Ամերիկայի ամենախոշոր հայկական համայնքի` Լոս Անջելեսի հայության հետ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Արգենտինական տանգոն ճանաչել է ոչ նյութական մշակութային ժառանգություն: Ըստ մասնագետների` այս պարը կարող է համալրել այդ ցուցակը, քանի որ իրենից ներկայացնում է երաժշտության, պարի, պոեզիայի գունեղ ու յուրատեսակ մի համադրություն:
Աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայությունը ընդհանուր տեսակետ չունի ինչպես հայությանը վերաբերող բազմաթիվ հարցերում, այնպես էլ հայ-թուրքական մերձեցման հարցում` ավելի ստույգ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների հարցերում։
Թուրքիայում ապրող հայերի տեսակետը հայ - թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ, Ստամբուլի «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեճյանի վկայությամբ, «անշուշտ, դրական է»:
Սպորտային հագուստ արտադրող գերմանական երկու խոշորագույն Adidas եւ Puma ընկերությունները 60 տարվա թշնամությունից հետո կարող են հաշտվել միմյանց հետ:
Ուրբաթ օրը Իրանում նախատեսված ավանդական հակահրեական ցույցը վերաճել է գործող իշխանության դեմ ուղղված բողոքի ակցիայի, որի հետեւանքով տեղի են ունեցել ընդհարումներ ընդդիմադիրների եւ իրավապահների ու գործող իշխանությունների կողմնակիցների միջեւ, ձերբակալություններ:
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) որոշել է պատժամիջոցներ չկիրառել միությունում Ադրբեջանը ներկայացնող «Իքթամայ» ընկերության դեմ։
ԱՄՆ-ում գործող հայկական երկու կազմակերպություններ եւ Հայ եկեղեցու ամերիկյան երկու թեմերի առաջնորդները նամակով դիմել են Բարաք Օբամային, կոչ անելով «ստիպել Թուրքիային` ապաշրջափակել Հայաստանը եւ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել»::
95 տարի ծխելու սովոր անգլուհի Վիննի Lենգլին կարողացել է վերջ տալ իր այդ վատ սովորությանը: Daily Mail պարբերականի փոխանցմամբ` այդ որոշումը անգլուհին կայացրել է իր 102-րդ տարեդարձի օրը:
Եվրամիությունը Հարավային Կովկասի երեք երկրների համար նոր մարտավարություն է մշակում: Սեպտեմբերի 14-ին Բրյուսելում հերթական անգամ հավաքվող Եվրամիության երկրների արտգործնախարարները ծրագրում են քննարկել այդ հարցը:
Բեռնել ավելին