ԱՄՆ-Իրան փոխհրաձգություն․ Թրամփը սպառնում է «շարքից հանել» Իրանի էլեկտրակայանները

ԱՄՆ իրականացրած հարվածը Հորմուզի նեղուցում - ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն, 14-ը հուլիսի, 2026թ․

Գիշերը ԱՄՆ-ի և Իրանի փոխհրաձգությունը կանգ չի առել։ Ռազմական գործողությունների ֆոնին կողմերը պահպանում են նաև կոշտ հռետորաբանությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է հարվածել իրանական ենթակառուցվածքներին, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ չբանակցի։

«Շարքից հանելու ենք նրանց բոլոր էլեկտրակայանները»․ Թրամփ

«Էներգետիկ թիրախները կթողնեմ վերջում, բայց ի վերջո կհարվածենք էներգետիկ ենթակառուցվածքներին, - Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Թրամփը՝ հավելելով․ - Բայց այս գիշեր շատ ուժեղ ենք հարվածելու նրանց, վաղը գիշեր նրանց շատ ուժեղ ենք հարվածելու․․․Իսկ արդեն մյուս շաբաթ շատ վատ կլինի նրանց համար, որովհետև մյուս շաբաթ էլեկտրակայանների հերթն է, մյուս շաբաթ կամուրջների հերթն է»։

ԱՄՆ նախագահը սպառնացել է ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները, «եթե սեղանի շուրջ չնստեն և չբանակցեն»։

Թրամփի ցուցումով Միացյալ Նահանգները վերականգնել է իրանական նավահանգիստների շրջափակումը և չորրորդ գիշերն անընդմեջ ավիահարվածներ է հասցրել երկրի տարածքին։ Ըստ իրանական պետական լրատվամիջոցների՝ հարվածներ են հասցվել նավահանգստային Բանդար Աբբաս քաղաքին, ինչպես նաև հարավ-արևմտյան Հովեյզե և հարավային Սիրիկ քաղաքներին։

«Մերձավոր Արևելքում այժմ ԱՄՆ ռազմածովային ուժերի ավելի քան 20 ռազմանավ և հարյուրավոր ռազմական ինքնաթիռներ են գործում», - տեղեկացրել են ամերիկյան բանակի կենտրոնական հրամանատարությունից՝ նախազգուշացնելով՝ ամերիկյան ուժերը «զգոն են, մահաբեր և պատրաստ»։

Reuters-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ Իրանին յոթ ժամ տևած հարվածներն ամփոփվել են՝ մանրամասնելով, որ իրանական ռազմական տասնյակ թիրախների և առափնյա օբյեկտների դեմ կործանիչներ, անօդաչուներ և ռազմանավեր են կիրառվել։

Նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարագործությունների ավարտը»․ ԻՀՊԿ

Իրանի թիրախում կրկին տարածաշրջանի ԱՄՆ դաշնակիցներն են եղել։

Իրանի պետական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ իրանական զինուժը հայտարարել է, որ երկրորդ անգամ թիրախավորել է հորդանանյան «Ազրաք» ավիաբազայում տեղակայված ամերիկյան օբյեկտները։ Հորդանանից հաղորդել են երկրի տարածք ներխուժած իրանական երեք բալիստիկ հրթիռ խոցելու մասին։

Քուվեյթի բանակն, իր հերթին, հայտարարել է, որ փորձում է հետ մղել իրանական անօդաչուները։

Բահրեյնում ամերիկյան ռազմական օբյեկտները ևս թիրախավորվել են, օդային տագնապ է հայտարարվել։

Հորմուզի նեղուցի մասով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ համաշխարհային մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարագործությունների ավարտը»։

Իրանը, որը հուլիսի 11-ին տեղեկացրել էր Հորմուզի անանցանելի լինելու մասին, հայտնել է, որ նեղուցով անցնելն այժմ հնարավոր չէ «տարածաշրջանում Միացյալ Նահանգների զինված ուժերի վերջին անօրինական տեղաշարժի» պատճառով։ Թեհրանից վստահեցնում են, թե կլիազորեն նեղուցով երթևեկությունը, «երբ վերականգնվեն կայունությունն ու հանդարտությունը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Իրանը միշտ եղել Հորմուզի նեղուցի պահապանը». Արաղչի

ԱՄՆ-Իրան պատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ առևտրային նավերը 60 օր անվճար պետք է անցնեն նեղուցով, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ է սպասվում 60-օրյա ժամկետի լրանալուց հետո։ Թեհրանը պնդում է, որ մատուցված ծառայությունների դիմաց իրավունք ունի վճարներ գանձել ջրային ուղուց օգտվող նավերից, մինչդեռ Վաշինգտոնից հակադարձում են՝ Թեհրանը դա չի կարող անել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ը Իրանի նավթային ցանցի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը փրկել է Հորմուզի նեղուցում նավերի բախումից տուժած 23 օտարերկրյա նավաստիների. FarsԱՄՆ-ը հարվածել է Իրանին, Թեհրանը՝ Ծոցի երկրներում ամերիկյան ավիաբազաներինԱՄՆ նոր հարվածները նպատակ ունեն նվազեցնել Իրանի՝ նավագնացությանը սպառնալու կարողությունըԻրանը պնդում է՝ Օմանի վրա ԱՄՆ-ի ճնշումը խոչընդոտում է Հորմուզի նեղուցի համատեղ մեխանիզմի ստեղծման ջանքերըԳիշերը ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածները շարունակվել ենԹրամփի հավաստմամբ՝ Հորմուզի նեղուցը բաց է առևտրային նավերի համարԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը, ըստ Թեհրանի, փակ էԹրամփը հայտարարել է Իրանին հասցված «շատ ուժեղ» հարվածների մասին, Իրանը հարևաններին է թիրախավորել