Մատչելիության հղումներ

«Իրանը միշտ եղել Հորմուզի նեղուցի պահապանը». Արաղչի

Իրանը միշտ եղել Հորմուզի նեղուցի պահապանը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:

Թրամփը մասնավորապես հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները վերականգնում է Իրանի նկատմամբ ռազմածովային շրջափակումը և կստանա Հորմուզի նեղուցով տեղափոխվող բոլոր բեռների տարանցման 20 տոկոսը:

Արաղչին համաձայնել է ԱՄՆ նախագահի պնդման հետ. «Ով ապահովի առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով, պետք է փոխհատուցում ստանա այս ծառայության համար»:

«20 տոկոսը իհարկե, չափազանց շատ է։ Մենք արդար կլինենք», - X-ում գրել է Իրանի ԱԳ նախարարը։


XS
SM
MD
LG