Մատչելիության հղումներ

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան և ԱՄՆ-ն կքննարկեն պատերազից հետո Ուկրաինայի վերակառուցման հարցը


Ուկրաինայի խախագահ Զելենսկին հայտարարել է, թե այսօր ուկրաինացի պաշտոնյաները բանակցություններ կվարեն ամերիկացի գործընկերների հետ՝ պատերազմից հետո Ուկրաինայի վերակառուցման և տնտեսական զարգացման շուրջ, որոնք Ռուսաստանի հետ խաղաղության ավելի լայն ծրագրի մաս են կազմում։

Բուն՝ խաղաղության ծրագրի ավելի լայն՝ 20 կետից բաղկացած փաստաթուղթը, ըստ Զելենսկու, Կիևը ԱՄՆ-ին կներկայացնի մոտ ապագայում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խաղաղության ամերիկյան նախագծի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Զելենսկին հրաժարվել է դրա առանցքային՝ տարածքային զիջումների պահանջից։

XS
SM
MD
LG