Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «պատրաստ չէ» ստորագրել խաղաղության առաջարկությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես մի փոքր հիասթափված եմ, որ նախագահ Զելենսկին դեռ չի կարդացել արված առաջարկը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ ասել էր, որ Թրամփի առաջարկի որոշ ասպեկտներ անիրագործելի են, չնայած նախնական նախագիծը հիմնականում հավանության էր արժանացել Մոսկվայի կողմից:
Զելենսկին հայտարարել է, որ շաբաթ օրը կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի պաշտոնյաների հետ:
«Ուկրաինան վճռական է շարունակելու բարեխղճորեն համագործակցել ամերիկյան կողմի հետ՝ իրական խաղաղության հասնելու համար», - գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում: