Լիտվայի հետախուզական ծառայությունն իր տարեկան զեկույցում նշել է, որ Ռուսաստանն ընդլայնում է զորամասերը ՆԱՏՕ-ի սահմանին, և եթե պատժամիջոցները վերացվեն, վեց տարի հետո Մոսկվան պատրաստ կլինի «լայնածավալ ռազմական հակամարտության» Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։
«Ռուսաստանը հավանաբար ստեղծելու է ոչ միայն 30–50 տոկոսով ավելի մեծ, այլև համեմատաբար ժամանակակից բանակ։ Զենքի և զինամթերքի ռազմավարական պահուստները լիովին վերականգնվելու են։ Ռուսաստանը պատրաստ կլինի համապարփակ ռազմական հակամարտության ՆԱՏՕ-ի հետ», - ասված է Լիտվայի հետախուզության զեկույցում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել Վիլնյուսի զեկույցին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ