«Ռուսաստանը գոյաբանական վտանգ է ներկայացնում Լեհաստանի համար»։ Այս հայտարարությունն արել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը բարձրաստիճան պաշտոնյաների առջև։
ՆԱՏՕ-ի արևելյան սահմանին գտնվող Լեհաստանը Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի հարևանն է ու հարաբերական առումով դաշինքում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա։ Այս տարի Լեհաստանը իր ՀՆԱ-ի 4,8 տոկոսն է հատկացրել պաշտպանության ոլորտին։
Գեներալ Վիսլավ Կուկուլան, այդուհանդերձ, ընդգծել է, որ այս ծախսերը չեն կարող փոխհատուցել բանակի գրեթե երեք տասնամյակների շարունակական թերի ֆինանսավորումը։ Գեներալը նշել է, որ տեխնիկական արդիականացումը շատ դանդաղ է ընթանում՝ ընդգծելով, որ 2039-ին Լեհաստանի բանակը պետք է հասնի 500 000 զինվորի, ներկայիս մոտ 210 000-ի փոխարեն։