Մատչելիության հղումներ

Եվրոպայի առաջատար պաշտպանական ուժերը կհայտարարեն ռազմական ԱԹՍ-ներում ներդրումներ կատարելու ծրագրի մասին

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Եվրոպայի հինգ խոշորագույն պաշտպանական ուժերը պատրաստվում են հայտարարել ռազմական անօդաչու սարքերում ներդրումներ կատարելու ծրագրի մասին՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման և ՆԱՏՕ-ի նկատմամբ ԱՄՆ հանձնառության շուրջ աճող մտահոգությունների ֆոնին։

Reuters-ի տեսած փաստաթղթի և Լեհաստանի պաշտպանության նախարարության աղբյուրի համաձայն՝ հինգ երկրները մտադիր են համագործակցել ինքնավար անօդաչու սարքերի մշակման ուղղությամբ։ Ուկրաինայի պատերազմը ցույց է տվել, որ դրանք կարող են արդյունավետ և ավելի մատչելի այընտրանք լինել թանկարժեք հակաօդային պաշտպանական հրթիռներին։
Եվրոպայի հինգ պաշտպանության նախարարների խումբը՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից և Մեծ Բրիտանիայից, այսօր հանդիպում է Լեհաստանի Կրակով քաղաքում՝ փորձելու ուժեղացնել պաշտպանական կարողությունները։

Հայտարարության մեջ նաև նշված է, որ նախարարները պարտավորվում են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի շրջանակում համատեղ աշխատել ռուսական հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակել աջակցել Ուկրաինային և խաղաղության հասնելու ջանքերին։

XS
SM
MD
LG