Դանիան 1.2 մլրդ կրոն (մոտ190 մլն դոլար) կհատկացնի «արտակարգ փաթեթին»՝ պատերազմի կամ ճգնաժամի դեպքում երկրում «ընդհանուր պատրաստվածությունը» բարելավելու նպատակով։
«Ընդհանուր պատրաստվածություն» հասկացությունը վերաբերում է պաշտպանության ծրագրավորմանը՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական։
Դանիայի կառավարության առաջնային ծրագրերի մեջ մտնում է ամրապնդել էլեկտրականության և ջրամատակարարման հնարավորությունները, ինչպես նաև առողջապահական համակարգը և հեռահաղորդակցությունը:
«Եվրոպական մայրցամաքում պատերազմի, ՆԱՏՕ-ի և Արևմուտքի դեմ հիբրիդային պատերազմի և անգամ եղանակային վատ պայմանների դեպքում մենք պետք է որպես հասարակություն պատրաստ լինենք», - հայտարարել է պատրաստվածության և համախմբման նախարար Տորստեն Շաք Պեդերսենը, ընդգծելով՝ ճգնաժամի դեպքում յուրաքանչյուր դանիացի պետք է կարողանա ինքնուրույն գոյատևել 72 ժամ։