Մատչելիության հղումներ

Թրամփ. ԱՄՆ-ը հաղթել է Իրանի դեմ պատերազմում, բայց կշարունակի հարձակվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կենտուկի նահանգի Հեբրոն քաղաքում հանրային հանդիպման ժամանակ, 11-ը մարտի, 2026թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կենտուկի նահանգի Հեբրոն քաղաքում հանրային հանդիպման ժամանակ, 11-ը մարտի, 2026թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «հաղթել է» Իրանի դեմ պատերազմում, սակայն ամերիկյան ուժերը կշարունակեն հարձակվել, մինչև գործն ավարտին հասցվի:

«Երբեք վաղաժամ չէիք հայտարարի, թե հաղթել եք: Մենք հաղթել ենք», - վստահեցրել է Թրամփը Կենտուկի նահանգում հանրային հանդիպման ժամանակ՝ հավելելով. - «Առաջին իսկ ժամին դա ավարտված էր»:

Այդուհանդերձ, Թրամփը և նրա վարչակազմի ներկայացուցիչները հասկացրել են, որ հարձակումների դադար չի լինելու:

«Մենք չենք ցանկանում շուտ հեռանալ, չէ՞: Մենք պետք է ավարտենք գործը», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Վերջին օրերին Թրամփը և Սպիտակ տունը Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ տարբերվող հայտարարություններ են անում՝ սկսած նրանից, որ այն կարող է շարունակվել չորսից վեց շաբաթ կամ ավելի, մինչև դրա «շուտ» ավարտվելու հնարավորությունը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի սկսած հարձակումը «գործնականում կործանել է» այդ պետությունը՝ վերացնելով երկրի ղեկավարությանը, զինված ուժերը և միջուկային ծրագիրը:




XS
SM
MD
LG