Դոնալդ Թրամփն ինքն է որոշելու, թե որ դեպքում է Իրանը «լիակատար հանձնված» համարվելու, հայտարարել է Սպիտակ տունը։
Մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքով՝ ռազմական գործողությունները կավարտվեն այն ժամանակ, երբ Թրամփը որոշի, որ ռազմական նպատակները կատարված են, և Իրանը այլևս սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է՝ ռազմական գործողությունը «շատ շուտով» կավարտվի և խոստացել «շատ ավելի ուժեղ» հարված հասցնել երկրին, եթե Թեհրանը խոչընդոտի Մերձավոր Արևելքի նավթի մատակարարումները։