Մատչելիության հղումներ

Եթե Իրանը խաթարի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, ԱՄՆ-ը կհարվածի «20 անգամ ավելի ուժեղ». Թրամփ

Լրացված

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ եթե Իրանը խաթարի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, Միացյալ Նահանգները «քսան անգամ ավելի ուժեղ» կհարվածի, քան մինչ այժմ հարվածներ են ստացել։

«Բացի այդ, մենք կոչնչացնենք հեշտությամբ ոչնչացվող թիրախները, որոնք գործնականում անհնար կդարձնեն Իրանի վերականգնումը», - գրել է Թրամփը իր Truth Social հարթակում։

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ թույլ չի տա Մերձավոր Արևելքից «մեկ լիտր նավթ» առաքել, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները շարունակվեն:

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ: Աշխարհին մատակարարվող էներգիայի մեծ մասը՝ նավթ, նավթամթերք, բնական գազ, անցնում է Իրանի հարավում գտնվող Հորմուզի նեղուցով։ Նավթի դեպքում՝ աշխարհին մատակարարվող վառելիքի մոտ 20 տոկոսն է ամեն օր այստեղով հոսում։


XS
SM
MD
LG