Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ

ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Մոսկվա, 1-ը ապրիլի, 2026թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Մոսկվա, 1-ը ապրիլի, 2026թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ:

ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների բազմակողմանի կապերը, ինչպես նաև միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը և մեր երկրների միջև համագործակցության հնարավորությունների ողջ շրջանակի օգտագործմանը»։

Փաշինյանը Պուտինին մաղթում է բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ ամենայն բարիք և բարգավաճում։

XS
SM
MD
LG