Մատչելիության հղումներ

Ուիթքոֆը հայտարարում է Մոսկվայի և Կիևի հետ բանակցություններում էական առաջընթացի մասին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ, արխիվ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ, արխիվ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում էական առաջընթացի հասնելու մասին:

«Էական առաջընթաց կատարվեց, այդ թվում՝ առաջխաղացումը հավելյալ եռակողմ բանակցությունների պլանավորման ուղղությամբ», - գրել է Ուիթքոֆը X-ում:

Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները նախորդ երկու օրերին այցելեցին Մոսկվա և Կիև, բանակցեցին Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ: Ուկրաինայի մայրաքաղաքում նրանք հայտարարեցին բանակցային եռակողմ ձևաչափին վերադառնալու անհրաժեշտության մասին, ինչը ո՛չ Կիևը, ո՛չ Մոսկվան չբացառեցին:

Կիևում հանդիպումներին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: Եվրոպական դաշնակիցների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում ամերիկացի բանագնացները պատմել են, որ Կրեմլը պատրաստ կլինի բանակցություններին Պետդումայի ընտրություններից հետո, որոնք անցկացվելու են սեպտեմբերի 18-20-ը, փոխանցում է ֆրանսիական Le Monde պարբերականը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ամերիկացի բանագնացների այցն անվանել է «փոքր քայլ դեպի խաղաղություն»:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


XS
SM
MD
LG