Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ զրուցել է ԱՄՆ բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, որոնք այսօր ժամանել են Մոսկվա և արդեն Ռուսաստանի հետ սկսել են բանակցությունները:
ԱՄՆ բանագնացների այցը Կիև սպասվում է վաղը:
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է այս պահից, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին, ձեռնպահ մնալ Մոսկվային հարվածներ հասցնելուց։ Նա ասել է, որ ակնկալում է, որ Ռուսաստանը նույն կերպ կվարվի Կիևի նկատմամբ։
«Ես հենց նոր խոսեցի ԱՄՆ նախագահի բանագնացների հետ», -Telegram-ում գրել է Զելենսկին։ «Այս զրույցի պահից մենք պատրաստ ենք պահպանել հրադադար՝ բանակցային գործընթացում ներգրավված քաղաքների ուղղությամբ օդային հարվածների մասով»։
Այսօր Կրեմլից էլ հաղորդել են նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է 3 օր չհարվածել Կիևի ուղղությամբ՝ ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների ժամանման նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ: