Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է 3 օր չհարվածել Կիևի ուղղությամբ՝ ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների ժամանման նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվական գործակալությունները։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը TASS լրատվական գործակալությանը հայտնել է, որ Պուտինը շաբաթ օրը պետք է հանդիպեր ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական ուժերը «կապահովեն Ռուսաստանի օդային տարածքի բնականոն գործունեությունը, որպեսզի բանակցողները կարողանան անվտանգ ժամանել այնտեղ» և պահանջել էր, որ Մոսկվան նույնպես նույն կերպ վարվի։
«Մեր կողմից օդային հարվածներ չեն լինի, և Ռուսաստանը նույնպես պետք է ձեռնպահ մնա օդային հարվածներ իրականացնելուց՝ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այս բանակցություններն անցկացնելու համար»,- ասել էր Զելենսկին: