Մատչելիության հղումներ

ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆն ու Քուշները գնացքով ժամանել են Կիև․ AFP

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին ու Ջարեդ Քուշները, Կիև, սեպտեմբերի 6,2026թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին ու Ջարեդ Քուշները, Կիև, սեպտեմբերի 6,2026թ.

Միացյալ Նահանգների բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշներն այսօրժամանել են Կիև: Սա ամերիկացի պաշտոնյաների առաջին այցն է Ուկրաինա: Նրանք Ուկրաինայում բանակցություններ կանցկացնեն Ռուսաստանի հետ պատերազմին վերջ դնելու ուղիների շուրջ։

Նրանց այցը տեղի է ունենում Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից մեկ օր անց։ Ուիթքոֆն ու Քուշները մի քանի անգամ այցելել էին Մոսկվա, սակայն մինչ այժմ բանակցություններ չէին անցկացրել Կիևում, որը 2022 թվականից ի վեր ենթարկվում է Ռուսաստանի կողմից իրականացվող մահացու հարվածների։

Ուիթքոֆն ու Քուշները Կիև են ժամանել գնացքով, հայտնել է AFP-ի լրագրողը, որը գտնվել է Ուկրաինայի մայրաքաղաքի երկաթուղային կայարանում։ Նախատեսվում է, որ նրանք բանակցություններ կանցկացնեն նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Reuters-ը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները ևս գտնվում են Կիևում: Նրանց այցը տեղի է ունենում Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանագնացների միջև նախատեսված բանակցություններից առաջ։

Reuters-ի աղբյուրը չի հստակեցրել, թե որ հանդիպումներին են մասնակցելու խորհրդականները։

XS
SM
MD
LG