Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Կրեմլում մեկնարկած բանակցությունների սկզբում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին ասել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները միշտ արդյունավետ են եղել, և որ Ռուսաստանի համար հարմար է նրանց հետ աշխատելը։
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինին փոխանցել է իր լավագույն բարեմաղթանքները և շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պատվիրակության այցի ընթացքում հրադադար պահպանելու համար։
Պուտինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը կանի հնարավոր ամեն ինչ՝ միջնորդների անվտանգությունն ապահովելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ