Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը մասնակցել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողությանը։
«Սա Բելգիայի և Հայաստանի միջև զարգացող հարաբերությունների դրսևորումն է։ Մենք ունենք երկարատև պատմական կապեր, և մեր հարաբերությունները հիմնված են այդ ավանդույթների վրա։ Այն այժմ զարգանում է որպես ժամանակակից համագործակցություն՝ Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և զարգացման գործում»,- իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը:
Բելգիայի վարչապետն իր հերթին նշել է. «Բելգիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին և այդպես էլ կշարունակի։ Թույլ տվեք հստակորեն և համոզվածությամբ ասել, որ մենք կշարունակենք ամրապնդել մեր ազգերի միջև բարեկամությունը»։
Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը Երևան է ժամանել նախօրեին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։