Հայաստանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր է ստորագրվել, հայտնում է կառավարությունը:
Հռչակագիրը ստորագրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան: Կառավարության փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր քաղաքական երկխոսության մակարդակի վրա և այսօր այն արձանագրվելու է հարաբերությունների ռազմավարական բնույթի ստորագրվող փաստաթղթով։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիային նաև Եվրոպական միության շրջանակում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:
Հաղորդվում է նաև, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Բուլղարիա հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր, անդրադարձել տարածաշրջանային նշանակության տարբեր թեմաների։