Պետական այցով Հայաստան ժամանեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահին սպասարկող ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։
Մակրոնին դիմավորեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Հայտնի է, որ Էմանյունել Մակրոնը մայիսի 5-ին՝ պետական այցի շրջանակում, կլինի Գյումրիում և կմասնակցի մեծ համերգի։
Կառավարությունից ավելի վաղ հայտնել էին, որ այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
Հաղորդվում է, որ տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը:
Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանյուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով: Մակրոնը կհանդիպի նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: