Մատչելիության հղումներ

Մոսկվան Նեմցովի դստեր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ժաննա Նեմցովա, արխիվ
Ժաննա Նեմցովա, արխիվ

Ռուսաստանում 2015 թվականին սպանված ընդիմադիր գործիչ Բոիս Նեմցովի դստեր՝ Ժաննա Նեմցովայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Այս տարվա հուլիսին Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանը հեռակա կալանավորել է Նեմցովային «անցանկալի կազմակերպություն կազմակերպելու» գործով: Դատարանի մամուլի ծառայությունը չի նշել, թե որ կազմակերպության մասին է խոսքը: Ինքը Ժաննա Նեմցովան, ով հոր սպանությունից ամիսներ անց հեռացել է Ռուսաստանից, գրել է, որ խոսքը Բորիս Նեմցովի հիմնադրամին (Boris Nemtsov Foundation for Freedom) է վերաբերում, որն ինքը հիմնել է Գերմանիայում 2015-ին: Հիմնադրամն «անցանկալի» է հռչակվել 2024-ին:

Այս ամիս Ռուսաստանի արդարադատության նախարարությունը օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների ցանկում, որոնց գործունեությունը երկրի տարածքում անցանկալի է ճանաչվել, ընդգրկել է Նեմցովայի գլխավորած ամերիկյան «Հանուն խաղաղության և ազատական արժեքների հիմնադրամը»:

Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդներից Բորիս Նեմցովը սպանվեց Մոսկվայի կենտրոնում 2015-ի փետրվարի 27-ին, սպանության պատվիրատուները մինչ օրս չեն հայտնաբերվել:


Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG