Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննա Նեմցովան, արժանացել է ԱՄՆ պետքարտուղարի ամենամյա International Women of Courage մրցանակին, որն ամեն տարի հանձնվում է տարվա ընթացքում իրենց քաջությամբ աչքի ընկած կանանց:
Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեֆթի հայտարարության մեջ նշվում է, որ Նեմցովան այդ մրցանակին է արժանացել իր հոր սպանության թափանցիկ և մանրակրկիտ քննությանը հասնելու գործում դրսևորած համարձակության, ինչպես նաև ռուսաստանյան անպատասխանատու և վտանգավոր քարոզչությունը բացահայտելու համար:
Ժաննա Նեմցովան բազմիցս հայտարարել է, որ հոր սպանությունը «տեղի չէր ունենա առանց իշխող էլիտայի թույլտվության»: 2015 թվականի հունիսին Ժաննա Նեմցովան լքել է Ռուսաստանը՝ իր հասցեին հնչող սպառնալիքների պատճառով: