Մատչելիության հղումներ

Կադիրովը «պատրաստ է» հարցաքննվել Նեմցովի սպանության գործով


Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրով, արխիվ
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրով, արխիվ

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը պատրաստակամություն է հայտնել հարցաքննվել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով:

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Կադիրովը Նեմցովին անվանել է «Ռուսաստանի թշնամի»: Ավելին, Չեչնիայի նախագահը Ռուսաստանի բոլոր ընդդիմադիրներին դավաճան է անվանել՝ ասելով, թե «նրանք պատրաստ են 30 արծաթի դիմաց վաճառել իրենց հայրենիքը»:

Բորիս Նեմցովը սպանվել է 2015 թվականի փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլի հարևանությամբ:

Հիշեցնենք՝ Նեմցովի սպանության գործով հիմնական մեղադրյալ Զաուր Դադաևը Կադիրովի մերձավոր շրջապատից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG